Անօդաչու թռչող սարքերով՝ թմրամիջոցներ, 10 հեռախոս և այլ արգելված իրեր․«Արմավիր» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շարունակվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման փորձերը։
Մասնավորապես վերջին մի քանի օրվա ընթացքում քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ կանխվել է թմրամիջոցների նմանվող 2,1 գրամ մուգ շագանակագույն բուսական զանգվածի, 0,7 գրամ սպիտակ փոշենման զանգվածի, 10 բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի փոխանցումները։