Բացահայտիր Արմավիրը. Սուրբ Աննա եկեղեցի․ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի հոգևոր կենտրոնը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Սուրբ Աննա եկեղեցի․ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի հոգևոր կենտրոնը

Սուրբ Աննա եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցու գործող տաճար է Հայաստանի Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում (գտնվում է Արմավիրի թեմի հսկողության ներքո)։

Եկեղեցին բացվել և օծվել է 2012 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի և հոգևոր դասի մասնակցությամբ։

Օծման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մոսկվաբնակ բարերար Վահան Ավագյանն իր ընտանիքի հետ, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապետեր, ինչպես նաև բազմաթիվ ուխտավորներ ու տեղացիներ։ 

Կառույցի շինարարն է Գագիկ Գրիգորյանը, իսկ հիմնական բարերարը՝ մոսկվաբնակ Վահան Ավագյանը։ Եկեղեցու օծման նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, կատարվել է «Դռնբացեքի» արարողությունը և օծվել են տաճարի 12 սյունները, իսկ հոկտեմբերի 21-ին Սրբալույս մյուռոնով օծվել են Սուրբ Սեղանն ու Սուրբ Խորանի սյուները։

Եկեղեցու բակում տեղադրված են 17 խաչքարեր, որոնց հեղինակն է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը (խաչքարերը ստեղծվել են որդու և եղբայրների հետ համատեղ)։ 

Կոորդինատներ․ 40°15'32" N, 44°13'10" E