Պետբյուջեում 70,902.7 հազար դրամի չափով վերաբաշխում է կատարվել
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում 70,902.7 հազար դրամի չափով՝ Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև դպրոցին ու թաղամասին սպասարկող պուրակի, մանկական մարզադաշտի կառուցման աշխատանքների մեկնարկման նպատակով։
Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Որոշմամբ նախատեսվող միջծրագրային փոփոխությամբ՝ 4,198.0 հազար դրամի կուղղվի Արմավիրի մարզի Գեղակերտի Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը։ Արդյունքում՝ կապահովվեն մարզական դաստիարակության համար ենթակառուցվածքային առավել բարենպաստ պայմաններ։