Բացահայտիր Արմավիրը. Կոմիտասի հուշարձանը․ Վաղարշապատի կենտրոնական մշակութային կոթողը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Կոմիտասի հուշարձանը․ Վաղարշապատի կենտրոնական մշակութային կոթողը

Կոմիտասի հուշարձանը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի կենտրոնում՝ Կոմիտասի անվան հրապարակում։

Հուշարձանը տեղադրվել է 1969 թվականին։ Այն ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես պետության կողմից պահպանվող պատմամշակութային արժեք։ 

Հուշարձանի հեղինակն է նշանավոր քանդակագործ Երվանդ Քոչարը։ Կոմիտաս վարդապետի կերպարը քանդակված է բազալտից, որը տեղադրված է հրապարակի կենտրոնական հատվածում։

Քանդակագործին հաջողվել է բազալտե քարի մեջ վերհանել հայ երգարվեստի երախտավորի խոհուն ու հոգևոր կերպարը։ 

Կոորդինատներ․ 40°09'49.7" N, 44°17'37.2" E