Մուսալեռում 3 մեքենա միմյանց են բախվել. դրանցից մեկը հարվածել է կայանված ավտոցիստեռներին. կա տուժած
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, Էջմիածնի-Երևան ավտոճանապարհին՝ Մուսալեռ բանավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող հատվածում, բախվել են BMW, «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։