Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով 30.10.2026թ. ժամը 16:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանն ու տեղեկացնում, որ նիստը նշանակվել է 06.11.2026թ. ժամը 11:00-ին Էջմիածին քաղաքի նստավայրում:
Միաժամանակ, հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարը դիմել է ԲԴԽ, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Օգոստոսի 7-ի նիստից երկու շաբաթ անց՝ օգոստոսի 21-ին ԱՆ-ն որոշում է կայացրել դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ։
ԱՆ կողմից ԲԴԽ-ին դիմելու որոշումը կայացվել է հոկտեմբերի 14-ին, որոշումն ու կից փաստաթղթերը մուտք են արվել հոկտեմբերի 19-ին։
Միջնորդության քննության կապակցությամբ ԲԴԽ-ն նոյեմբերի 16-ին նիստ է նշանակել։