Բացահայտիր Արմավիրը. Ալպերտոսի խաչքարը․ Էջմիածնի Շողակաթ եկեղեցու պատմական կոթողը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Ալպերտոսի խաչքարը․ Էջմիածնի Շողակաթ եկեղեցու պատմական կոթողը

Ալպերտոսի խաչքարը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում՝ Նալբանդյան և Սահակ Պարթև փողոցների խաչմերուկի մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Այն հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/18)։ 

Խաչքարն արտաքուստ ագուցված է Շողակաթ եկեղեցու հարավային որմին՝ իրար կողք ագուցված զույգ խաչքարերից ձախինն է։

Խաչքարի ստորին հատվածում առկա է 2 տող վիմական արձանագրություն. «Յիշատակ է սուրբ խաչս Նալխչյանցի... Աղամալի որդոյն Ալպերտոսին»։ Արձանագրության մեջ հիշատակվում են եկեղեցու մեկենաս Աղամալ Նախիջևանցին և իր որդին՝ Ալպերտոսը։ 

Կոորդինատներ․ 40°09'45" N, 44°17'20" E