Նկարները չեն թաքցնում շենքերի հնությունը. Պտղունքում ու Մուսալեռում նոր մանկապարտեզներ են կառուցելու

· Արմավիրի մարզ

Նկարները չեն թաքցնում շենքերի հնությունը. Պտղունքում ու Մուսալեռում նոր մանկապարտեզներ են կառուցելու

Hy.armradio.am -ը գրում է.

Արմավիրի մարզի Մուսալեռ ու Պտղունք գյուղերում նոր մանկապարտեզներ են կառուցելու: Այդ գյուղերում նախակրթական հաստատությունները գործում են դեռ 1930-ական թվականներին կառուցված հարմարեցված շինություններում: Նոր մանկապարտեզները կառուցվելու են սուբվենցիոն ծրագրով՝ համայնքի 40 տոկոս մասնաբաժնով:

Փարաքար համայնքի 9 գյուղերի երեխաները նախնական կրթությունը տեղում են ստանում: Բոլոր գյուղերում էլ մանկապարտեզներ կան, սակայն դրանցից ոչ բոլորի շենքային պայմաններն են բարվոք: Մուսալեռ և Պտղունք գյուղերի մանկապարտեզները գործում են 1930-ական թվականներին կառուցված շենքերում: Այդ շենքերի մաշվածությունը փորձում են քողարկել կոսմետիկ միջոցներով ՝ ասում է Մուսալեռի մանկապարտեզի տնօրեն Խաթուն Հակոբյանը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: