Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

· Արմավիրի մարզ

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Գայանե Մարտիրոսյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արմավիրի  մարզ, ք․ Արմավիր, փ․ 5 1/2 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

  •  արտադրական շինության պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

  • սառնարանի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի հեշտորեն լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել,

  • կաթի ընդունման տեղամասի, սառնարանի առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը,

  • որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ և բեռնարկղեր չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,

  • արտադրական շինության ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանները ապահովված չեն եղել տաք ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: