Թաքնված երաշտ

· Արմավիրի մարզ

Թաքնված երաշտ

A1plus.am -ը գրում է.

Կլիմայի փոփոխության համատեքստում ջրային ռեսուրսների կառավարումը ենթադրում է ջրի պլանավորում, բաշխում, պաշտպանություն և արդյունավետ օգտագործում՝ հաշվի առնելով տեղումների, ջերմաստիճանի, գոլորշիացման, երաշտների, ջրհեղեղների, ստորգետնյա ջրերի համալրման և ջրի պահանջարկի փոփոխությունները։

Ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը կարևոր է Հայաստանի, մասնավորապես` Արարատյան դաշտի և Արմավիրի մարզի համար, քանի որ կլիմայի փոփոխությունը փոխազդում է ստորգետնյա ջրերի և ոռոգման ջրի պաշարների վրա։

BuyMaps

Արարատյան դաշտի համար արտեզյան ավազանն ունի կենսական և ռազմավարական նշանակություն, որը պետք է դիտարկել որպես երկարաժամկետ ռազմավարական խնդիր, այլ ոչ թե պարզապես ոռոգման խնդիր։ Կլիմայական փոփոխությունների պայմաններում խիստ կարևոր է վերահսկել ջրառը և ստորգետնյա ջրերի մակարդակը, սահմանափակել գերարդյունահանումը, միևնույն ժամանակ պահպանել ռազմավարական հորատանցքերը:

Տեղումների նվազման և Արաքս գետի գետավազանի ջրային պաշարների կտրուկ կրճատմանպատճառով Արտեզյան ավազանն ավելի խոցելի է դարձել և անհրաժեշտություն է առաջացել խստացնելու ավազանի հաշվեկշիռը պահպանելու միջոցառումները։

Արտեզյան ավազանի ջրային պաշարների պահպանությունը կապված է ճշգրիտ տեղեկատվություն ունենալու հետ։

Մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարության ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ներառված չեն բոլոր խորքային հորերը, օրինակ՝ Սարդարապատի հուշահամալիրի տարածքում կա մոտ 10 խորքային հոր, սակայն ջրօգտագործման թույլտվություններում նման գրառում չկա։

Ալտ թվ

Մանրամասներն այստեղ․