Էջմիածին քաղաքում կիրականացվեն «Շչակների գործարկում, ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ. Վաղարշապատի համայնքապետարան

· Վաղարշապատ

Էջմիածին քաղաքում կիրականացվեն «Շչակների գործարկում, ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ. Վաղարշապատի համայնքապետարան

Հայտնում ենք, որ նոյեմբերին Էջմիածին քաղաքում կիրականացվեն «Շչակների գործարկում, ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ։

📍 Նոյեմբերի 5

🕛 Ժամը՝ 12:00

🏫 Վաղարշապատի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց

📍 Նոյեմբերի 12

🕛 Ժամը՝ 12:00

🏫 Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց

Պարապմունքները կրելու են փորձնական բնույթ և նպատակ ունեն ստուգելու ազդարարման համակարգի աշխատանքը, ինչպես նաև գործնականում ամրապնդելու արտակարգ իրավիճակներում համապատասխան գործողությունների իրականացման հմտությունները։

Հորդորում ենք բնակիչներին չանհանգստանալ, պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել, քանի որ շչակների գործարկումն իրականացվելու է բացառապես նախատեսված գործնական պարապմունքների շրջանակում։