«ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱ» ակումբի հերթական հանդիպումը՝ նվիրված Ֆրիդրիխ Շիլլերի գաղափարական ժառանգությանը. Փարաքար համայնք

· Փարաքար

«ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱ» ակումբի հերթական հանդիպումը՝ նվիրված Ֆրիդրիխ Շիլլերի գաղափարական ժառանգությանը. Փարաքար համայնք

Փարաքար համայնքի գրականության և փիլիսոփայական մտքի սիրահարներին սիրով հրավիրում ենք մասնակցելու ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱ ակումբի հերթական հանդիպմանը, որի շրջանակում կծավալվի «Շիլլերի ազդեցությունը հայ մտքի ձևավորման վրա» խորագրով քննարկումը։

Հանդիպումը հնարավորություն կընձեռի անդրադառնալու գերմանացի մեծանուն բանաստեղծ, դրամատուրգ և փիլիսոփա Ֆրիդրիխ Շիլլերի գաղափարական ժառանգությանը, դրա ազդեցությանը հայ մտավոր և մշակութային կյանքի ձևավորման վրա, ինչպես նաև գրականության ու փիլիսոփայական մտքի փոխառնչություններին։

Քննարկման շրջանակում բանախոսությամբ հանդես կգան ակումբի անդամներ Թաթուլ Ստեփանյանը, Արուսիկ Խաչատրյանն ու Հասմիկ Սահակյանը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 15:30-ին, Փարաքարի Մշակույթի և գեղարվեստի կենտրոնի դահլիճում։

Սպասվում է մտքերի փոխանակման, գիտական երկխոսության և գրական-փիլիսոփայական հետաքրքիր բացահայտումների հագեցած հանդիպում։

Սիրով սպասում ենք: