Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր

· Արմավիրի մարզ

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրում բախվել են 2 «Volkswagen», «Mercedes», «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներն ու «MAN» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 «Volkswagen»-ները իրարից հեռավորության վրա հայտնվել են ջրատար առվակում։