«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարում է, որ նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում կայանալիք ավագանու ընտրությունների համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած ցուցակը չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին։
Դաշինքի տվյալներով՝ ՔՊ-ի 30 թեկնածուներից 12-ը՝ 40%-ը, անկուսակցական են, մինչդեռ օրենքով թույլատրվում է առավելագույնը 30% անկուսակցական թեկնածու ընդգրկել ընտրական ցուցակում։
Դիտորդական դաշինքը պահանջում է, որ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերանայի ՔՊ-ի ցուցակը գրանցելու որոշումը՝ հաշվի առնելով ի հայտ եկած հանգամանքները։ «Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունը՝ ստորև
Անկախ դիտորդ դաշինքը ընտրություններին առաջադրվող կուսակցությունների թեկնածուների ցուցակները մշտապես ստուգում է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանելու հատկանիշով։ Մասնավորապես կարևոր ենք համարում յուրաքանչյուր եռյակում սեռերի ներկայացված լինելու և համայնքում ընդգրկված բնակավայրերի ներկայացվածության «քվոտաները», հաշվի առնելով, որ հենց դաշինքն է եղել այդ պահանջների ձևավորման ջատագովը։ Ստուգվում է նաև ցուցակում կուսակցականների և անկուսակցականների համամասնությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1077531.html