Բացահայտիր Արմավիրը. Սևջուր (Մեծամոր) գետ․ Արարատյան դաշտի ամենահաստատուն ռեժիմով ջրային զարկերակը
Սևջուրը (նաև՝ Մեծամոր) գետ է Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում։ Այն ունի 40 կիլոմետր երկարություն և Հայաստանի մյուս գետերի համեմատությամբ աչքի է ընկնում ամենահաստատուն ռեժիմով։
Գետը սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից։ Այն հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։
Գետի ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուդրի (ջրարջ) պահպանման ու բազմացման համար, որի կլիմայավարժեցումն այստեղ կարելի է համարել ավարտված։
Արաքսի հետ միախառնվելուց մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա Սևջուրն իր մեջ է ընդունում Քասաղ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։
Գետի ավազանի մակերեսը 1610 կմ² է։ Հոսող հոսքերից են Քասաղը և Մաստարայի սելավը։
Կոորդինատներ․ 40°06'0" N, 44°09'0" E (Սևջուր):