Բացահայտիր Արմավիրը. Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի․ Արմավիրի մարզի 19-րդ դարի հոգևոր կոթողը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի․ Արմավիրի մարզի 19-րդ դարի հոգևոր կոթողը

Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի է, որը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Փարաքար գյուղում։

Այն կառուցվել է 1855 թվականին։ Եկեղեցին հիմնադրվել և կառուցվել է Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսի և փարաքարցի Փիլիպոս Տեր-Մարտիրոսյանի հորդորով։ 

Կառույցը բազիլիկ տիպի է և կառուցված է կարմիր տուֆից։ Եկեղեցին ունի նաև զանգակատուն, որը գտնվում է տանիքին։ Ժամանակի ընթացքում եկեղեցին մատնվել է անուշադրության և որոշ հատվածներում քանդվել, սակայն 1982-1992-ական թվականների ընթացքում վերանորոգվել է Փարաքար գյուղի բնակիչների աջակցությամբ։

Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Պարթև քահանա Աշուրյանը։ 

Կոորդինատներ․ 40°08'30" N, 44°20'15" E