Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ փաստաթղթեր, հեռախոսներ և փող կար։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը։
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։