Վաղարշապատի համայնքապետարանի ներկայացուցիչները մասնակցել են Հյուսիսային և Բալթյան երկրների էներգետիկ կայունության գագաթնաժողովին

· Վաղարշապատ

Վաղարշապատի համայնքապետարանի ներկայացուցիչները մասնակցել են Հյուսիսային և Բալթյան երկրների էներգետիկ կայունության գագաթնաժողովին

Վաղարշապատի համայնքապետարանը գրում է.

2026 թվականի հոկտեմբերի 30-ին Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում կայացած «Հյուսիսային և Բալթյան երկրների էներգետիկ կայունության գագաթնաժողով 2026»-ին մասնակցել են Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը և համայնքի ղեկավարի խորհրդական Բարսեղ Նիկողոսյանը։

Գագաթնաժողովի շրջանակում Հյուսիսային և Բալթյան երկրների ներկայացուցիչները քննարկել են էներգետիկ ոլորտի արդի մարտահրավերները, կայուն էներգետիկ համակարգերի զարգացման հեռանկարները և միջազգային համագործակցության հնարավորությունները։

Հատկանշական է, որ Վաղարշապատն ու Դաուգավպիլսը քույր քաղաքներ են։ Այս մասնակցությունը ևս մեկ կարևոր հնարավորություն է երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերն ամրապնդելու, համագործակցության նոր ուղղություններ զարգացնելու և փորձի փոխանակումն ընդլայնելու համար։