Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ

· Արմավիրի մարզ

Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի վերաբերյալ դատական նիստ։

Մեղադրյալներն են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննէսեանը, Էդգար եպիսկոպոս Հակոբյանը, Նելսոն եպիսկոպոս Բաբայանը և Արթուր եպիսկոպոս

Հակոբյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը խոչընդոտելու համար։ Այն է՝ կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարումը չի ապահովվել՝ ի հեճուկս դատարանի որոշման։

Մեղադրանքը փաստաբաններն ու հոգևորականները համարում են անհիմն, մանավանդ որ կաթողիկոսի նման որոշումները դատական քննության ենթական չեն։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։