Իրանական երաժշտություն է հնչել «Արմավիր» ՔԿՀ–ում. իրանցի դատապարտյալների համար համերգ էր
Համերգը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության համագործակցության շրջանակներում։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է իրանական ազգային երաժշտական համերգ՝ հիմնարկում պահվող իրանցի ազատազրկված անձանց համար։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ համերգը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության համագործակցության շրջանակներում։
Երաժիշտներ Ռամտին Ռեզա Ալիասղարի Ռեզայատին և Ալիռեզա Հոսսեյինալի Ֆարահմանդ Սավարչին սանթուրի և դափի կատարումներով ներկայացրել են իրանական երաժշտական ստեղծագործություններ՝ օտարերկրացի ազատազրկված անձանց հաղորդակից դարձնելով իրենց ազգային մշակութային կյանքին։