Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել

· Արմավիրի մարզ

Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի

գիշերը: Հայտնել էին, որ հարսանիքից վերադարձել են Մրգաշատ գյուղի իրենց տուն և տեսել, որ պատուհանից մուտք գործելու միջոցով գողացել են ոսկեղեն ու 10000 դոլար:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց նույն գյուղի երկու այլ բնակիչներից: Երկու դեպքում էլ օգտվելով տանտերերի բացակայելու հանգամանքից բացել էին Եվրոպատուհանը և գողացել մի դեպքում գումար, մյուս դեպքում՝ ոսկեղեն:

Կասկածելիների շրջանակը նեղացավ և Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտին:

Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին ու վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ ու նրա համագյուղացի ընկերուհին: Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին: 30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Ձեռնարկվում են միջոցառումներ, երեք դեպքով Գողը հայտնաբերելու նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։