Ուսանողական անվճար երթուղի. Փարաքար համայնք

· Արմավիրի մարզ

Ուսանողական անվճար երթուղի. Փարաքար համայնք

Փարաքար համայնքի սիրելի ուսանողներ.

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մայիսի 6-ից կգործարկվի ուսանողական անվճար երթուղի:

Երթուղիները կգօրծեն երկու հիմնական ուղղություններով՝ Արևաշատ բնակավայրից դեպի Մատենադարան և Նորակերտ բնակավայրից դեպի Մատենադարան։

Յուրաքանչյուր ուղղությամբ կգործի երկու ավտոբուս։

Առաջին երթուղին թե՛ Արևաշատից, թե՛ Նորակերտից կմեկնարկի ժամը 07:10-ին՝ ուղևորվելով Մաշտոցի պողոտայով՝ մինչև «Ցիտադել» բիզնես կենտրոն։

Երկրորդ երթուղին կմեկնարկի ժամը 07:40-ին՝ շարժվելով Մաշտոցի պողոտա, «Ցիտադել», Խանջյան փողոցով՝ մինչև Մանկավարժական համալսարան։

Արևաշատից շարժվող երթուղին նախատեսված է Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք, Փարաքար և Թաիրով բնակավայրերի ուսանողների համար, Նորակերտից շարժվող երթուղին՝ Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ և Մերձավան բնակավայրերի ուսանողների համար։

Կանգառները՝ Արևաշատում՝ վարչական շենքի մոտ, Մուսալեռում՝ դպրոցի շենքի մոտ և Կամարի դիմացի մայթի կանգառ (Բիստրոյի մոտ), Պտղունքում՝ լուսացույցի մոտ, Փարաքարում՝ Երևանյան և Տ. Անդրեասյան փողոցների խաչմերուկում գտնվող կանգառ, Է․ Թևոսյան-Երևանյան փողոցների խաչմերուկում գտնվող կանգառ, ինչպես նաև Սուրբ Հարություն եկեղեցու մոտ և «ՊԱՏ»-ի Հենակետ, Թաիրովում՝ «Գիգանտի» դիմաց և արագաչափի կանգառ։

Ետադարձ երթուղիները յուրաքանչյուր ուղղությամբ կսպասարկվեն մեկական ավտոբուսով։

Մեկնարկը՝ ժամը 15:30-ին՝ «Ցիտադել» բիզնես կենտրոնի հարակից կանգառից։

Ավտոբուսների վրա կլինի նշում՝ «Փարաքար համայնքի անվճար ուսանողական»։

Մաղթում ենք արդյունավետ և հարմարավետ երթևեկություն։