Ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 7-ին
· Փարաքար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 7-ին ժամը 11:00- 16:00-ն կդադարեցվի գ.Փարաքար Թաիրով, Մայրաքաղաքային փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: