Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը՝ ASU+GSV միջազգային մրցույթի մրցանակակիր. ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային կրթական մրցույթում ներկայացրել է «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը և 110 երկրների շարքում «Ազդեցություն» կատեգորիայում զբաղեցրել 2-րդ տեղը:
Հասմիկ Փայտյանը, որը մրցույթի ամենակրտսեր մասնակիցն էր, նշում է՝ ավագ դպրոցներում նմանատիպ ծրագրերը քիչ են, և ԱՄՆ-ում այն ներկայացնելը մեծ պատիվ էր. «Միջազգային մրցույթում մեր ուսումնական հաստատությունը ներկայացել է ոչ միայն որպես դպրոց, այլ նաև գրի, գրքի և դպրության կենտրոն»:
«Այս ծրագիրը բացառիկ է նրանով, որ ՀՀ ավագ դպրոցում ուսուցանվող նյութերն ամբողջ աշխարհում սովորում են բուհական համակարգում, և մեր աղջիկն այդ մեծ մրցույթի հարթակում միակ աշակերտն էր: «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը մեզ մոտեցնում է երազանքի դպրոցին»,-նշում է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը:
Նշենք, որ «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ: