Բացահայտիր Արմավիրը․ Սուրբ Ղազար եկեղեցի. Մեծամորի հոգևոր խորհրդանիշը

· Մեծամոր

Բացահայտիր Արմավիրը․ Սուրբ Ղազար եկեղեցի. Մեծամորի հոգևոր խորհրդանիշը

Սուրբ Ղազար եկեղեցին հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի կարևորագույն հոգևոր կառույցներից մեկը։

Այս հոյակերտ եկեղեցին պատկանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմին:

Տաճարի հիմնարկեքը տեղի է ունեցել 2002 թվականին, իսկ շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 2005 թվականին, երբ իրականացվել է նաև եկեղեցու հանդիսավոր օծումը: Կառույցի ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով նախագծել է այն ավանդական հայկական ճարտարապետական ոճով՝ պահպանելով ազգային եկեղեցաշինության դասական կանոններն ու լուծումները:

Եկեղեցին կառուցված է սրբատաշ քարից, ունի կենտրոնագմբեթ հորինվածք և ներկայումս գտնվում է կանգուն, բարվոք վիճակում՝ ծառայելով տեղի հավատացյալ համայնքին:

Տեղանքի աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°08′24″N 44°06′58″E: