Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Արմավիրի մարզում մայիսի 14-ին

· Արմավիրի մարզ

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Արմավիրի մարզում մայիսի 14-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:00-14:00 Էջմիածին քաղաք մասնակի,

10:00-11:00 Ոսկեհատ գյուղ,

11:00-17:00 Մերձավան գյուղ,

11:30-14:30 Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր,

12:00-13:00 Ծաղկունք և Ծիածան գյուղեր։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: