Էլեկտրաէներգիայի անջատումներ Արմավիրի մարզում ապրիլի 10-ին։

· Արմավիրի մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Արմավիրի մարզում ապրիլի 10-ին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:00–13:00 Արմավիր քաղաք՝ Մխիթար Հերացու փողոց, «Պետրոս Զաքար» գազալցակայան, Լուկաշին գյուղի գինեգործարան, Նորապատ գյուղ մասնակի,

11:00–17:00 Արագած, Ակնալիճ, Այգեկ գյուղերն ամբողջությամբ, Բաղրամյան գյուղ մասնակի։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: