Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 21-ամյա վարորդը «BMW»-ով Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը

· Արմավիրի մարզ

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 21-ամյա վարորդը «BMW»-ով  Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը

Shamshyan.com -ի տեղեկություններով՝

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Նարեկ Ղ․-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Արմավիր M-5 ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված արագաչափ սարքին, կոտրել այն և մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Պողոսյանը և  Սրապ Փուրթոյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգո դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։