Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

· Արմավիրի մարզ

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման հերթական դեպքերն են գրանցվել։

Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում՝ ջրատարի մոտ։ Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, փամփշտատուփեր։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակվում են։