Վաղարշապատում միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան

Tert.am - ը գրում է,
Վաղարշապատում միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։
Տեղում գտնվել են համայնքային ոստիկաններ, որոնք ձերբակալել են մեկ անձի։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին Tert.am-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը14:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ են հնչել։