Վաղարշապատի համայնքապետարանը Ղուրանի ցուցադրություն է կազմակերպել

· Արմավիրի մարզ

Վաղարշապատի համայնքապետարանը Ղուրանի ցուցադրություն է կազմակերպել

«Իշխանություն» լրատվականն արձանագրել է, որ Հայաստանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում Վաղարշապատի համայնքապետարանը ի թիվս այլ միջոցառումների կազմակերպել է նաև Ղուրանի ցուցադրություն։

Ըստ Վաղարշապատի համայնքապետարանի մշակութային ծրագրի՝ժամը 18:00-ից մինչև 24:00-ն նախատեսված հատուկ ցուցադրության շրջանակներում Բաշինջաղյանի «Կեչիներ» և Հակոբյանի «Հայ գյուղացին» կտավների կողքին այցելուներին ներկայացվել է նաև պատմամշակութային արժեք ներկայացնող Ավետարանն ու Ղուրանը։