«Մայիսի 20-21-ը Փարաքարում կիրականացվի շների անվճար ստերջացում». Փարաքար համայնք
· Փարաքար

Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ մայիսի 20-ից 21-ը համայնքում կիրականացվի թափառող և տնային շների անվճար ստերջացման ծրագիր։
Միջոցառումը կանցկացվի Մուսալեռ բնակավայրից դեպի Արևաշատ տանող ճանապարհահատվածի ձախակողմյան տարածքում։
Բոլոր վիրահատությունները կիրականացվեն անվճար։
Թափառող կենդանիների թվաքանակի մարդասիրական ճանապարհով նվազեցման, ինչպես նաև նոր թափառող կենդանիների հայտնվելը կանխելու նպատակով, խնդրում ենք բնակիչներին աջակցել կենդանիների կազմակերպված տեղափոխմանը համապատասխան վայր, քանի որ առանց դրա հնարավոր չէ ապահովել ծրագրի զանգվածային և կայուն արդյունքը։
Խնդրում ենք նաև տեղեկատվություն տրամադրել թափառող շների գտնվելու վայրերի վերաբերյալ:
Ծրագիրն իրականացնում է «Պաշտպանություն և լուսավորություն կենդանիների բարեկեցության հիմնադրամը»՝ «Շուն ու կատու» անասնաբուժական կլինիկայի, միջազգային գործընկերներ՝ «Fondation Brigitte Bardot»-ի և «Tierschutz Entwicklungshilfe e.V. »-ի, ինչպես նաև կամավորների և նախաձեռնող քաղաքացիների աջակցությամբ:
Կազմակերպիչները կապահովեն վիրահատությունների մասնագիտական իրականացումն ու փորձառու անասնաբուժական թիմի ներգրավումը։
Ստերջացված շներին հնարավոր կլինի տարբերել ականջին ամրացված գունավոր տարբերանշանով։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար խնդրում ենք գրել նշված հեռախոսահամարներին՝ +374 44 17 08 95, 097 20 01 60։
Շնորհակալություն համագործակցության համար:
40°08'57.21"N 44°22'24.96"E