Մեզ համար առաջնայինը մեր երկրի շահն է, հույսը՝ մեր ժողովուրդը․ «Միասնության թևերը» Արմավիրում բացեց նոր գրասենյակ

«Միասնության թևերը» օր օրի ընդլայնվում է. Արմավիրում բացվեց մեր նրանց գրասենյակը՝ Շահումյան 68 հասցեում։ Քաղաքական նախաձեռնության անդամները հանդիպումներ ունեցան Արմավիրի բնակիչների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին և ներկայացրին իրենց ծրագիրն ու գաղափարախոսությունը։
«Մեզ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից, ոչ մի մայրաքաղաքից չեն հովանավորում։ Մենք ինքնուրույն ուժ ենք, ում համար առաջնայինը մեր երկրի շահն է, հույսը՝ մեր ժողովուրդը»,- նշեց Արման Թաթոյանը։










