Էջմիածնում ավտոմատներով զինված ոստիկաններ են. խուզարկել են ավտոմեքենաները

· Արմավիրի մարզ

Էջմիածնում ավտոմատներով զինված ոստիկաններ են. խուզարկել են ավտոմեքենաները

«Հրապարակ»֊ի տեղեկություններո մայիսի 26֊ին ոստիկանները ավտոմատներով ուժեղացված ծառայություն են իրականացրել Էջմիածնի տարածքում, մասնավորապես հատուկ ջոկտայինները` մինչեւ ատամները ավտոմատներով զինված, կանգնեցրել են անցնող֊դարձող ավտոմեքենաները, խուզարկել դրանք:

Ներքին գործերի նախարարությունից մեզ պարզաբանեցին, որ տեղի է ունեցել ուժեղացված ծառայություն, որը պարբերական բնույթ է կրում, դրա մասին ամփոփիչ տեղեկատվություն կտրամադրվի։