Արմավիրի մարզի 20-ից ավել հասցեներում խուզարկություններ են կատարվում

«Հետքի» տեղեկություններով այսօր՝ 2026թ. հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել։
Մեր աղբյուրը հայտնում է, որ իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ երկու տասնյակից ավելի հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։
Լուսանկարը՝ արխիվային