«Նորմալ, խելոք ընտանիք են»․ Արտիմետի վարչական ղեկավարը՝ Կապանում զոհված արցախցի զինծառայողի մասին

· Արմավիրի մարզ

«Նորմալ, խելոք ընտանիք են»․ Արտիմետի վարչական ղեկավարը՝ Կապանում զոհված արցախցի զինծառայողի մասին

Արցախցի Արամայիսը ընտանիքի միակ որդին էր, 2 մեծ քույր ունի․ մանրամասներ՝ զոհված զինծառայողի մասին

Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը 2023 թվականից (արցախցիների բռնի տեղահանումից հետո) ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի Արտիմետ համայնքում, 24News-ին ասել է համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։

«Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Մեր համայնքում տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել» – ասել է համայնքի ղեկավարը։