Քրֆում եմ ինձ հայելու դեմը Նիկոլ ընտրելու համար․ ջերմոցիս ծաղիկները զիբիլ դառան, սաղ թափում եմ

Արտակ Թովմասյանը ծաղիկների ջերմոց ունի Արմավիրի մարզում։ Ծաղիկները տեղական շուկայից զատ արտահանում է նաև Ռուսաստանի Դաշնություն։ Թովմասյանն այս պահին փաստի առաջ է կանգնած․ ծաղիկները ՌԴ-ն չի ընդունում։ Ամբողջ խմբաքանակը հավաքել, թափել է։ Տեղական շուկայում 10 դրամով է վաճառվում։ Ջերմոցի տնտեսվարողը միլիոնավոր դրամների վնաս է կրել, այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Արտակ Թովմասյանը։
Նշենք, որ ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի մայիսի 22-ից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղիկների արտադրանքի ներմուծման վրա։
«Պապոյանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, էն մյուսը 6 միլիարդանոց շուկայի տեղ է ցույց տալիս ու ոչ ոք չի ասում, որ կոնկրետ մարդը կոնկրետ հասցեում գումար է կորցնում։ Ի՞նչ են մտածում այդ ուղղությամբ։ Հետո ի՞նչ է լինելու․ քանդե՞նք, պահե՞նք։ Սա կարող է բերել ապստամբության, կարող ենք կտրուկ գործողությունների գնալ»,-ասում է մեր զրուցակիցն ու ընդգծում, որ ծայրահեղ քայլերի են պատրաստ, ընդհուպ՝ ծաղիկները բերել, լցնել Կառավարության դիմաց։
ԵՄ երկներ արտահանելու հեռանկար չի տեսնում տնտեսվարողը, նշում է, որ հստակ քայլեր չկան, ծաղիկն էլ փչանում է։ Ասում է, որ կան մարդիկ, որոնք ավելի մեծ վնասներ են կրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան