Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում:
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Մրգաշատ գյուղի կամրջի տակ։
Համայնքային ոստիկանները նրա նշած վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, 8 հրացան, 3 նռնակ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի ու տեսակի 808 փամփուշտ և այլ զինամթերք։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։