Փարաքարի 14/60 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկից քվեախցիկ հրահանգել է՝ ընտրել 16-ին
· Փարաքար

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մանկապարտեզում տեղակայված թիվ 14/60 ընտրատեղամասում առավոտից ընտրողներն ակտիվ են․ 11։00-ի դրությամբ ընտրողների թիվն արդեն հատում էր 200-ի սահմանը։
Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Պողոսյանն իր բացատրությունն ունի։ «ԱԺ ընտրություններում մարդիկ միշտ էլ ակտիվ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Արմեն Աբովյանն այս ակտիվությունը բացատրում է ընտրողների բարձր գիտակցությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության։