Էլեկտրաէներգիայի անջատումներ Արմավիրի մարզում ապրիլի 16-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
10:30–13:00 Մրգաշատ գյուղ մասնակի, Արևիկ գյուղն ամբողջությամբ,
11:00–15:00 Գայ և Աթարբեկյան գյուղեր,
11:00–16:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: