Երասխահունում գյուղապետի ներկայությունը ընտրատեղամասում դժգոհությունների պատճառ է դարձել

Արմավիրի մարզի Երասխահունի 15/25 ընտրատեղամասում համայնքի ղեկավար Նարեկ Փանոսյանը, որը նաև ՔՊ-ի վստահված անձ է, գտնվել է տեղամասում՝ առաջացնելով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մտահոգությունը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ գյուղապետերի՝ իշխող ուժի վստահված անձ լինելու պրակտիկան կարող է ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։ Տեղամասի հանձնաժողովի նախագահը, սակայն, նշել է, որ օրենքի խախտում չի արձանագրվել։
aravot.am | @aravot