Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկում

ՀՀ Բաղրամյանի համայնքապետարանը գրում է.
Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները կայցելեն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք՝ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Հանդիպումները նախատեսված են հետևյալ ժամանակացույցով և վայրերում՝
1. Քարակերտ բնակավայր (Դալարիկ, Շենիկ, Արգինա)
Ժամը՝ 10։30
Վայրը՝ Քարակերտի մշակույթի տան դահլիճ
2. Հուշակերտ բնակավայր (Տալվորիկ, Արևադաշտ)
Ժամը՝ 12։30
Վայրը՝ Հուշակերտի միջնակարգ դպրոցի դահլիճ
3. Արտամետ բնակավայր (Վանանդ, Բագարան, Երվանդաշատ)
Ժամը՝ 14։00
Վայրը՝ Արտամետ գյուղի վարչական շենք
Հանդիպումների ընթացքում կներկայացվեն գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու պայմաններն ու հնարավորությունները։
Հրավիրում ենք համայնքի բոլոր բնակավայրերի գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներին, ֆերմերներին և շահագրգիռ անձանց ակտիվորեն մասնակցել հանդիպումներին։
Ձեր մասնակցությունը կարևոր է՝ պետական ծրագրերից օգտվելու և ոլորտի զարգացման հնարավորություններին ծանոթանալու համար։
Բաղրամյան համայնքապետարան