Համայնքային ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

Թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում։
Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները հունիսի 11-ին այցելել են Արևաշատ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու բնակության հասցե։
Տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են կանեփի բույսեր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 15 բույս։ Տղամարդը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։