Արմավիրի մարզում մեծ ոգևորությամբ անցկացվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրվան նվիրված շաբաթօրյակը

· Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում մեծ ոգևորությամբ անցկացվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրվան նվիրված շաբաթօրյակը

ՀՀ Արմավիրի մարզում, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ, կազմակերպվել է շաբաթօրյակ։

Միջոցառմանը ակտիվորեն մասնակցել են մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ ուսուցիչների և աշակերտների ներգրավմամբ։

Շաբաթօրյակի շրջանակում իրականացվել են լայնածավալ մաքրման և բարեկարգման աշխատանքներ․ մաքրվել են դպրոցների բակերը և հարակից տարածքները, կարգի են բերվել հուշակոթողների և հուշարձանների մերձակա տարածքները, ինչպես նաև եկեղեցիներին կից այն հատվածները, որտեղ տեղադրված են պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ։

Այս նախաձեռնությունը միտված էր ոչ միայն շրջակա միջավայրի մաքրության ապահովմանը, այլև երիտասարդ սերնդի մեջ պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորության գիտակցման բարձրացմանը։

Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դեռևս 1983 թվականից ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր՝ ընդգծելով համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը։