«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքով արգելված իրերի ներնետումը կանխվեց

· Արմավիրի մարզ

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքով արգելված իրերի ներնետումը կանխվեց

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը գրում է.

Ապրիլի 18-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք(դրոն), որն ինչ որ իր է նետել տեղամասերի միջև գտնվող արգելագոտում:

Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա էր 2 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: