Արմավիրի համայնքային ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր

· Արմավիրի մարզ

Արմավիրի համայնքային ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու  և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր

Ըստ մի տեղեկության՝ Մարգարա գյուղի բնակիչ 70-ամյա տղամարդն աճեցրել է կանեփ ու ապօրինի պահել թմրանյութ։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բակի ցանկապատի տակ հայտնաբերվել է ապակյա տարա՝ 175 գրամ դեղնականաչավուն զանգվածով։ Տանտերը հայտնել է, որ տնամերձ հողամասում աճեցրած կանեփից ինքն է պատրաստել թմրանյութը՝ անձնական օգտագործման համար։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Արմավիրի համայնքային ոստիկանների նույն օրը ստացած մեկ այլ տեղեկության համաձայն՝ իր հողամասում կանեփ էր աճեցնում նաև Արմավիր գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 9 թուփ, ինչպես նաև ընդհանուր ավելի քան 70 գրամ չորացված կանեփանման զանգվածներ։

Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է ցանել, իսկ կանեփանման զանգվածները չորացրել, մանրացրել ու պահել է անձամբ օգտագործելու համար։

Բոլոր դեպքերով նախաքննությունը շարունակվում է։