Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի չեմպիոն. Փայլուն հաղթանակ եզրափակչում 4:0 հաշվով

· Արմավիրի մարզ

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի չեմպիոն. Փայլուն հաղթանակ եզրափակչում 4:0 հաշվով

Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրից Սամվել Տերտերյանը մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Արմավիրիցի հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը (77 կգ) ոսկե մեդալ է նվաճել Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։

Եզրափակչում Տերտերյանը 4:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմաթովին։Մեկնարկային գոտեմարտում Տերտերյանը 9։0 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում նույն՝ 9։0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։