Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 15. Անվճար ուսանողական երթուղի Վաղարշապատում

· Վաղարշապատ

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 15. Անվճար ուսանողական երթուղի Վաղարշապատում

Վաղարշապատի համայնքապետարանը գրում է.

Վաղարշապատ համայնքի սիրելի՛ ուսանողներ,

Հիշեցնում ենք, որ սեպտեմբերից մեկնարկում է անվճար ուսանողական երթուղին։

Երթուղուց օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

▪️ դիմում

▪️ ուսումնական հաստատությունից տեղեկանք,

▪️ 2 լուսանկար (3×4 սմ),

▪️ անձնագրի պատճեն (երկկողմանի),

▪️ բնակության վայրից տեղեկանք

Ուշադրություն. Վերոնշյալ պահանջը վերաբերում է նաև անվճար ուսանողական երթուղու նախկին շահառուներին։ Անկախ այն հանգամանքից, որ նախկինում արդեն օգտվել եք ծրագրից, անհրաժեշտ է սահմանված ժամկետում կրկին ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

Փաստաթղթերի ներկայացման վայրերը․

**Գյուղական բնակավայրերի ուսանողները փաստաթղթերը կարող են ներկայացնել իրենց բնակավայրի վարչական շենք։

**Էջմիածին քաղաքի ուսանողները՝ Վաղարշապատի համայնքապետարան։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ օգոստոսի 15։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով +374 (231) 53663: