Ձերբակալություններ Արմավիրի մարզում․ սահմանն ապօրինի հատելու գործընթաց է կանխվել

· Արմավիրի մարզ

Ձերբակալություններ Արմավիրի մարզում․ սահմանն ապօրինի հատելու գործընթաց է կանխվել

Իրավապահները հուլիսի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու և կազմակերպելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացիներ են ձերբակալել։

Մասնավորապես, Արմավիրի մարզային վարչություն են տեղափոխել Հ. Վանոյանին, Ս. Մանուկյանին, Մ. Ասատրյանին։

Իրավապահները աշխատանքներ են տանում գործընթացի կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ։

Քնար Մանուկյան