Վաղարշապատի Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի երթևեկության փոփոխություն

· Վաղարշապատ

Վաղարշապատի Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի երթևեկության փոփոխություն

Վաղարշապատի համայնքապետարանը գրում է.

Վաղարշապատ համայնքի, հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ ճանապարհային երթևեկության նոր կազմակերպման շրջանակում Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի՝ Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածը դարձել է միակողմանի։

Երթևեկությունը թույլատրվում է Կոմիտասի անվան հրապարակի կողմից մինչև Սբ. Մեսրոպ Մաշտոց 0/2՝ «Սիմ Պլազա» հյուրանոց։

«Սիմ Պլազա» հյուրանոցի հատվածից դեպի համայնքապետարանի շենք և հարակից տարածք մուտքն արգելվում է։

Խնդրում ենք պահպանել ճանապարհային նշանների պահանջները և երթևեկության նոր կարգը՝ ապահով և անխափան տեղաշարժի համար։